ՄՄարի Կոստանյան

Վրաստանի ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել են խորհրդարանական պաշտոններից

Վրաստանի ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել են խորհրդարանական պաշտոններից

«Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավորները հրաժարվել են Վրաստանի խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից:

Այսպիսով, Սերգի Քափանաձեն թողել Է կրթության, գիտության և մշակույթի կոմիտեն, ինչպես նաև եվրոպական ինտեգրացման խորհրդարանական կոմիտեն: Պատգամավոր Ելենե Խոշտարիան թողել Է մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրացման խորհրդարանական կոմիտեն: Բացի այդ, տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման խորհրդարանական կոմիտեից հեռացել են պատգամավորներ Լաշա Դամենիան եւ Լելա Կեբուրիան: Իրավական հարցերի կոմիտեի անդամներ այլևս չեն լինելու Իրակլի Աբեսաձեն և Օթար Կախիձեն: Կախիձեն նաև թողել Է ֆինանսաբյուջետային կոմիտեն:

Խորհրդարանական կոմիտեներից դուրս գալու վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունը բյուրոն ի գիտություն Է ընդունել նոյեմբերի 28-ին: Ընդդիմությունից պատգամավորները բոյկոտում են խորհրդարանի նիստը:

Նրանք մասնակցում են բողոքի ակցիային, որը Թբիլիսիում չի դադարում նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանը չկարողացավ ընդունել խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի անցնելու մասին իշխանությունների կողմից խոստացված ուղղումները: Ավելի վաղ ընտրական բարեփոխման ձախողման պատճառով խորհրդարանական մեծամասնությունը և իրենց պաշտոնները թողել են 12 պատգամավորներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում