Զելենսկին Թուրքիայի արտգործնախարարին պարգևատրել է «Ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով

Զելենսկին Թուրքիայի արտգործնախարարին պարգևատրել է «Ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ և նրան պարգևատրել «Ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Զելենսկին հայտնել է, որ կողմերը քննարկել են խաղաղ ջանքերն ակտիվացնելու դիվանագիտական քայլերը, իրավիճակը ռազմաճակատում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացմանը։

Զելենսկին հույս է հայտնել, որ ապրանքաշրջանառությունը կաճի, և շնորհակալություն է հայտնել Ֆիդանին այցի, համագործակցության և խաղաղության մոտեցմանն ուղղված համատեղ աշխատանքի համար:

Թուրքիայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ իր այցը Կիև շատ արդյունավետ է եղել։ Ֆիդանի խոսքով՝ Ուկրաինայի խորհրդարանի կողմից հավանության արժանացած ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարևոր հանգրվան է, որը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների գործարարների համար և տնտեսական գործընկերությունը կբարձրացնի նոր մակարդակի:

Ֆիդանը կրկին ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ աջակցելու այցի արդյունքներով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների անցկացման նախաձեռնություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում