ԼԼիլիթ Ասատրյան

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր

Հուլիսի 15-ին Նյու Յորքում՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգության օրակարգի արդիական հարցերի, այդ թվում` Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում