ՄՄարի Կոստանյան

Զախարովան մեկնաբանել է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը

Զախարովան մեկնաբանել է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը

Հայաստանից ու Ադրբեջանից լրագրողների փոխայցերը հայերի ու ադրբեջանցիների միջև շփումների հաստատմանը նպաստելու մտադրության ցուցիչ են: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այցերը տեղի են ունեցել նոյեմբերի 17-21-ը՝ ԵԱՀԿ գործող ղեկավարի ներկայացուցչի համակարգմամբ: Համատեղ միջոցառումը մենք դիտարկում ենք որպես ցուցիչ կողմերի այն մտադրության, որը նպաստում է հայերի և ադրբեջանցիների միջև շփումների հաստատմանը: Կարծում ենք, որ նման հումանիտար գործողություններն ուղղված են բնակչությանը խաղաղության պատրաստելուն: Հարկավոր է շարունակել, և մենք, իհարկե, կաջակցենք այդ նախաձեռնությանը: Մեր կողմից մենք կշարունակենք անհրաժեշտ միջնորդությունը ցուցաբերել կողմերին»,- նշել է նա: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում