Շվեդական «Nordic Monitor» պարբերականը հրապարակել է գաղտնի նյութեր, որոնք վկայում են Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հարձակողական ծրագրերի մասին:
Հրապարակման աղբյուրը Թուրքիայի գլխավոր շտաբում 2016 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցած գաղտնի գրության պատճեն է: Ըստ, գաղտնի գրության՝ 2001թ. Հաստատված «Oğuztürk» անվանումը կրող գործողությունը նախատեսում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին: Սակայն 2016 թ.մայիսի 4-ին Անկարայի «Աչնիչի» ավիաբազայում,փաստաթղթի ստուգման ժամանակ հայտնաբերվել է էջերի պակաս:Նշվում է, որ էջերի կորուստը չի ազդել ծրագրի վրա, և այն դեռ ուժի մեջ է:










