ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտություն

Եվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտություն

Ըստ ԱՀԿ-ի հետ կապված գործակալության հետազոտության՝ հունիսի վերջին Եվրոպան պատած ծայրահեղ շոգի ալիքը հանգեցրել է ավելի քան 10000 մահվան: Այդ տվյալների համաձայն՝ մահացածներից ավելի քան 9000-ը 65 տարեկան և բարձր տարիքի էին։ Անբնական բարձր ջերմաստիճանը կարող է ոչ միայն ջերմային հարված առաջացնել, այլև սրել սրտանոթային և շնչառական հիվանդությունները՝ սպառնալիք, որի նկատմամբ տարեց մարդիկ ավելի խոցելի են։

Հազարավոր մահեր են գրանցվել Բելգիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում: Անգլիայում և Ուելսում մայիս և հունիս ամիսներին պատուհասած շոգի ալիքների հետևանքով մահացել է առնվազն 2700 մարդ։

World Weather Attribution նախագծի գիտնականների կարծիքով՝ հունիսյան շոգերը «գործնականում անհնար» կլինեին առանց կլիմայի փոփոխության։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում