ՄՄարի Կոստանյան

Որոշում է կայացվել ցրելու Ադրբեջանի խորհրդարանը

Որոշում է կայացվել ցրելու Ադրբեջանի խորհրդարանը

«Նոր Ադրբեջան» կուսակցության արտահերթ նիստում Ադրբեջանի խորհրդարանը ցրելու որոշում է ընդունվել: Հայտնի է դարձել, որ կուսակցությունը որոշումն ընդունել է՝ ելնելով խորհրդարանում սահմանադրական մեծամասնության շրջանակում ունեցած իր լիազորություններից:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ խորհրդարանական մեծամասնությունը, որը ներկայացնում է իշխող կուսակցությունը, վաղն այս հարցը կբարձրացնի Մեջլիսում: Երկրի մեդիայում տեղեկություններ են պտտվում, որ այսօր իշխող կուսակցությունը Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությամբ քաղաքական խորհրդի նիստ է հրավիրելու:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում խորհրդարանի վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2015 թվականին: Ադրբեջանի մեջլիսը բաղկացած է 125 պատգամավորից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում