ՄՄարի Կոստանյան

Եղիսաբեթ թագուհին հրաժարվում է գահից՝ հօգուտ Չարլզի. The Sun

Եղիսաբեթ թագուհին հրաժարվում է գահից՝ հօգուտ Չարլզի. The Sun

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հավանաբար կհրաժարվի գահից՝ հօգուտ որդու: Գահն արքայազն Չարլզին կփոխանցվի առաջիկա մեկուկես տարվա ընթացքում: Այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը: Ակնկալվում է, որ թագուհին գահից կհրաժարվի իր 95-ամյակի կապակցությամբ, որը կլրանա 18 ամսից:

Պարբերականը գրում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին արդեն ոչ պաշտոնապես սկսել է լիազորությունների փոխանցումը Չարլզին: Ի դեպ, դա կարելի է նկատել այն բանից, որ միջոցառումներին հիմնականում այցելում է որդին, ոչ թե մայրը: Չնայած Եղիսաբեթ Երկրորդի ընդունելությունները շարունակվում են, այնուամենայնիվ, դրանց թիվը զգալիորեն կրճատվել է:

Չարլզի գահակալության ծրագրի իրականացումը շարունակվում է արդեն մի քանի տարի: Գահի փոխանցումը միանգամայն սպասված է, սակայն այդ մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չկա:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի գահակալությունը տեղի է ունեցել 1952 թվականին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում