ԷԷմմա Վարդանյան

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Բասկետբոլրի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը գլխավոր մարզիչ Սևակ Քեթենջյանի գլխավորությամբ ավարտել է ուսումնամարզական հավաքը Երևանում և մեկնել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ հուլիսի 10-19-ը կմասնակցի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Մրցաշարին մասնակցում է 21 հավաքական, որոնք բաժանված են 4 խմբերի։ Հայաստանի ընտրանին ընդգրկված է C խմբում, որտեղ կմրցի հետևյալ հավաքականների հետ՝ Կոսովո, Պորտուգալիա, Իսլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս

Հայաստանի Մ20 հավաքականի խաղացանկը․

հուլիսի 10 - Հայաստան-Իսլանդիա, ժամը՝ 15:30,

հուլիսի 11 - Պորտուգալիա-Հայաստան, ժամը՝ 15:00,

հուլիսի 12 -Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա, ժամը՝ 22:30

հուլիսի 14 - Կոսովո-Հայաստան, ժամը՝ 23:00

հուլիսի 15 - Կիպրոս-Հայաստան, ժամը՝ 17:30։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում