ԳԳոհար Սիմոնյան

Սկանդալ. Բունդեսվերն Instagram-ում Վերմախտի համազգեստ է գովազդել՝ «Երկաթյա խաչ» շքանշանով

Սկանդալ. Բունդեսվերն Instagram-ում Վերմախտի համազգեստ է գովազդել՝ «Երկաթյա խաչ» շքանշանով

Բեռլինում նոր սկանդալ է հասունացել. երկրի Զինված ուժերը երիտասարդությանը բանակի անցուդարձին ներգրավելու նպատակով սոցիալական արշավ է ծավալել սոցցանցերում, որի շրջանակում, Instagram-ի պաշտոնական էջում, հրապարակել է հիտլերյան «Երկաթյա խաչ» շքանշանով՝ Վերմախտի համազգեստի լուսանկար:

Նկարի տակ Բունդեսվերից գրել են՝ «Ռետրո», իսկ տեքստում նշել, որ նույնիսկ այսօր կարելի է տեսնել, թե «ռազմական» ոճի տարրերն ինչպես են օգտագործվում բարձր նորաձևության մեջ:

Սոցցանցերում և լրատվամիջոցներում րոպեներ անց բռնկված աղմկոտ սկանդալից հետո Բունդեսվերը ջնջեց լուսանկարը՝ այս անգամ ներողողամտություն հայցելով:

«Հարգելի հասարակություն, ներողություն ենք խնդրում: Մենք երեկ աններելի սխալ թույլ տվինք՝ հրապարակելով Վերմախտի զինծառայողի համազգեստը, որ օգտագործվել էր ֆիլմ նկարահանելու համար, և պահվում է Դրեզդենի ռազմա-պատմական թանգարանում: Մենք նաև անհարկի տեքստ հրապարակեցինք դրա ներքո:

Իրականում, ընդամենն ուզում էինք ցույց տալ համազգեստի ազդեցությունը մոդայի վրա, բայց ինչ-որ բան այնպես չստացվեց:

Բունդեսվերը մերժում է ցանկացած ծայրահեղականություն, և հիմա հետաքննում ենք՝ ինչ կատարվեց, ինչպես ապագայում կանխել նման սխալների կրկնությունը»,- ասված է Բունդեսվերի տեքստում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում