ԳԳոհար Սիմոնյան

Առաջին անգամ Եվրահանձնաժողովի նախագահը կին է՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը

Առաջին անգամ Եվրահանձնաժողովի նախագահը կին է՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը

Եվրոպական խորհրդարանն այսօր կայացած լսումներից հետո, քվեարկության արդյունքում, հավանություն տվեց Եվրահանձնաժողովի նոր անդամներին՝ հանձնաժողովի նախագահ ընտրված Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ:

Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նոր կազմն իր պարտականություններին կանցնի դեկտեմբերի 1-ից՝ 5 տարի ժամկետով:

Նշենք նաև, որ եվրոպական հանձնաժողովի նոր կազմի օգտին կողմ է քվեարկել 461 պատգամավոր, դեմ՝ 157-ը, ձեռնպահ՝ 89-ը:

Հատկանշանական է, որ Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր բացման խոսքում վերահաստատեց հուլիսին Խորհրդարանի լիագումար պալատում ստանձնած պարտավորությունները: Նաև կարևորեց այն հանգամանքը, որ Եվրոպայում կներդրվեն համապատասխան նոր կարգավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի դիտարկել այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք՝ շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխություն, նորարարություն և թվայնացում, ժողովրդավարության պաշտպանություն, եվրոպական արժեքներ, քաղաքացիների իրավունքներ, օրենքի գերակայություն և այլն:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում