ԱԱսպրամ Սարատիկյան

ՆԳՆ ներկայացուցիչները Վիեննայում մասնակցել են «Միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գլոբալ դաշինքի» բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը

ՆԳՆ ներկայացուցիչները Վիեննայում մասնակցել են «Միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գլոբալ դաշինքի» բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը հուլիսի 1-ին Վիեննայում մասնակցել են «Միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գլոբալ դաշինքի» բարձրաստիճան պաշտոնյաների երկրորդ հանդիպմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել դաշինքի 2026-2028 թթ․ աշխատանքային ծրագրի նախագծին, փաստաթղթում նկարագրված առաջնահերթություններին, ինչպես նաև օդային ճանապարհով անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերին։

 

Մասնակից պետությունների պատվիրակները ներկայացրել են միգրանտների ապօրինի տեղափոխման կանխարգելման, դրա դեմ պայքարի և անկանոն միգրացիայի ոլորտում իրենց երկրներում իրականացվող աշխատանքները, հանդես եկել գործողությունների ծրագրի տեքստի վերաբերյալ խմբագրական առաջարկներով։
 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագիրը նորից շրջանառել 2026 թվականի դեկտեմբերին՝ դաշինքի միացյալ հայտարարությունը ստորագրած 61 պետությունների շրջանում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում