ԳԳոհար Սիմոնյան

Թրամփին հրավիրել են Կոնգրես՝ մասնակցելու իր իսկ իմփիչմենթի լսումներին. BBC

Թրամփին հրավիրել են Կոնգրես՝ մասնակցելու իր իսկ իմփիչմենթի լսումներին. BBC

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը նախագահ Դոնալդ Թրամփին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու դեկտեմբերի 4-ին իր իսկ իմփիչմենթի լսումներին:

«Կոմիտեն իմփիչմենթի ընթացակարգի շրջանակներում ակնկալում է Ձեր մասնակցությունը լսումներին…Եթե ցանկանում եք մասնակցել դատական ​​նիստին, խնդրում ենք, հնարավորինս շուտ տեղեկացնել հանձնաժողովին»,- ասվում է հանձնաժողովի կայքում հրապարակված նամակում:

Նադլերը նաև նշել է, որ նախագահի մասնակցությունը լսումներին ոչ թե նրա իրավունքն է, այլ՝ արտոնություն, որ տրվում է Կոնգրեսի կողմից, որպես քաղաքավարության նշան:

Ինքը ՝ Թրամփը, չի բացառել, որ ցուցմունքով հանդես կգա Կոնգրեսում:

Երեկ, օրինակ, Ֆլորիդայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ նա հայտարարել է, որ դեմոկրատների իմփիչմենթի գործընթացն իրեն միայն կօգնի հաղթել հաջորդ տարվա նախագահական ընտրություններում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում