ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Վրաստանի առնչությամբ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Վրաստանի առնչությամբ

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերը:

«Մենք ուշադիր հետևում ենք Թբիլիսիում տեղի ունեցող բողոքի ցույցերին: Միացյալ Նահանգներն աջակցում է խոսքի, միավորումների և հավաքների ազատությանը: Մենք կոչ ենք անում պետական ​​պաշտոնյաներին և ցուցարարներին՝ զսպվածություն ցուցաբերել և կանխել ցանկացած էսկալացիա կամ բռնի գործողություններ»,- ասված է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն էր մտահոգություն հայտնել Խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ձախողման առիթով:

Նոյեմբերի 26-ին էլ Վրաց ուղղափառ եկեղեցու Հովվապետը հանդիպել էր երկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ՝ քննարկելով Վրաստանում ստեղծված դրությունն ու դիվանագետների հետագա հնարավոր դերակատարումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում