ՄՄարիամ Մխիթարյան

Անվտանգության խորհրդում պետք է մահմեդական երկիր լինի

Անվտանգության խորհրդում պետք է մահմեդական երկիր լինի

Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության առևտրի և տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի 35-րդ նիստի ամբիոնը Թուրքիայի նախագահ Էրդողանը օգտագործել է իսլամական աշխարհի միավորման և հզորացման կոչով հանդես գալու համար: Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպություններին մարտի 15-ը հայտարարել Իսլամաֆոբիայի դեմ պայքարի և համերաշխության միջազգային օր:

Էրդողանը ներկաների ուշադրությունը հրավիրել է, իր խոսքով՝ մեկ այլ անարդարության վրա. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, փաստորեն, ոչ մի մահմեդական երկիր չկա:

Էրդողանն առիթը բաց չի թողել քննադատելու նաև Իսրայելին, որի քաղաքականությունը, ըստ նրա, սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու ընդհանրապես մարդկությանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում