ՏՏաթև Խաչատրյան

Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, ԱՄՆ Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնաց Յեհուդա Կապլունը, ինչպես նաև ԱՄՆ հրեա փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռոբ Գարսոնը ՀՀ դեսպանությունում հյուրընկալել են ԱՄՆ 250-ամյակին նվիրված «Շաբբաթ ճաշ», որին մասնակցել են ԱՄՆ հանրային, դիվանագիտական, կրթական, գործարար և քաղաքական կյանքում ներդրում ունեցած ականավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքային և հոգևոր առաջնորդներ՝ ռաբբիներ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Դեսպանը ողջունել է ներկաներին՝ անդրադառնալով ԱՄՆ հիմնադիր հայրերի ձևավորած այն արժեքներին, որոնք ապահովում են խաղաղ համակեցություն, եղբայրություն և գործընկերություն տարբեր մշակույթների ու ազգերի միջև։ Նա նաև խոսել է այն արժեքների մասին, որոնք միավորում են հայ և հրեա համայնքներին՝ ընդգծելով նրանց նշանակալի ներդրումը ԱՄՆ տարբեր ոլորտների կայացման գործում։

ԱՄՆ հատուկ բանագնաց Կապլունը իր խոսքում կարևորել է ՀՀ դեսպանության հետ համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով հանդուրժողականության խթանման, ծայրահեղականության և ատելության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի հանձնառության և ակտիվ համագործակցության համար։

ԱՄՆ հրեա փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռոբ Գարսոնը իր ելույթում կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններով, Հայաստանի հրեական համայնքի հետ հանդիպումներով, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի վերաբերյալ դիտարկումներով, ինչպես նաև դեսպանության հետ համագործակցության փորձով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում