ՇՇողիկ Գալստյան

Դպրոցին միս է մատակարարվել անասնաբուժական կեղծ վկայականներով

Դպրոցին միս է մատակարարվել անասնաբուժական կեղծ վկայականներով

ՀՀ Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված գրությամբ և դրան կից ներկայացված՝ համապատասխան պետական հսկողության՝ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկին պետական կարիքների համար առանձին ապրանքների մատակարարման օրինականությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այդ շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև նշված դպրոցից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրի շրջանակներում «Ա» ՍՊԸ-ն՝ որպես վաճառող, պարտավորվել է գնորդին, այսինքն՝ դպրոցին հանձնել պայմանագրով նախատեսված որակի և քանակի ապրանք՝ միս, ինչպես նաև գնորդի պահանջով տրամադրել վերջինիս որակը հավաստող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր:

Որպես մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ՝ «Ա» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է 2019 թ. ապրիլ, մարտ և օգոստոս ամիսներին «Բ» ՍՊԸ-ին տրամադրված անասնաբուժական վկայականների պատճեններ, ըստ որոնց, իբրև թե, միսն արտադրվել է անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձին պատկանող սպանդանոցում:

Մինչդեռ առկա են տվյալներ, որ նշված Ա/Ձ-ն «Բ» ՍՊԸ-ին ծառայություններ է մատուցել մինչև 2017 թ. նոյեմբեր, իսկ այս ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել է 2019 թ. ապրիլից: Պարզվել է նաև, որ վերոնշյալ անասնաբուժական վկայականներից երկուսի բնօրինակները գտնվում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնում, ևս մեկը եղել է խոտանված, հետևաբար չէին կարող դրվել շրջանառության մեջ:

Այսինքն՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ դատախազության ուսումնասիրություններով պարզվել է, որ «Ա» ՍՊԸ-ն ակնհայտ կեղծ փաստաթղթերը՝ անասնաբուժական վկայականների պատճենները, օգտագործել է որպես իրավունք վերապահող փաստաթուղթ, ներկայացրել որպես մատակարարված մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, ինչի արդյունքում դպրոցն ընդունել է ապրանքը և վճարել դրա դիմաց:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում