ԴԴիանա Գասպարյան

ԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններից

ԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հասմիկ Ավագյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշվում է մեկ այլ որոշման մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում