ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը «Թրամփի ուղուն»

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը «Թրամփի ուղուն»

«Թրամփի ուղին» «երկիմաստ հեռանկարներ» ունի, նախագիծը «միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից», - RTVI-ի հետ հատուկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ «Թրամփի ուղի» նախագիծը «դատարկ տեղում» չի առաջացել։ «2022-2023 թվականներին Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման հետ կապված բոլոր հարցերը, իսկ այդ կապերի վերականգնումը հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական համաձայնագրերի մաս էր կազմում, քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ երեք պետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալների մակարդակով», - հիշեցրել է Գալուզինը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմից հետո Իրանը, «հավանաբար, չի հիանա իր սահմաններից անմիջապես հյուսիս Միացյալ Նահանգների ներկայությամբ»։

«Ավելին, որոշ փորձագետներ կարծում են, որ Չինաստանը նույնպես գոհ չի լինի, որ ԱՄՆ-ն է վերահսկելու Կենտրոնական Ասիայից Եվրոպա «Թրամփի ուղի» տրանսպորտային և լոգիստիկ երթուղու որոշակի հատվածը»,- բացատրել է բարձրաստիճան դիվանագետը։

Ըստ նրա՝ հեռանկարները միանշանակ չեն, հետևաբար Ռուսաստանի մասնակցությունն այդ նախագծին միայն օգուտ կբերի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում