
Փամբակ գետում դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Փրկարարները ներկայումս միջոցներ են ձեռնարկում դին գետից դուրս բերելու ուղղությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Փամբակ գետում ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել էր հունիսի 15-ից որոնվող՝ 2013 թվականին ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։
Տեղեկացնենք նաև՝ հունիսի 17-ին՝ ժամը 9։30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր որոնվող՝ 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։







