ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիայում վաճառքի է հանվել հայ ճարտարապետ Սինանի կառուցած բաղնիքը

Թուրքիայում վաճառքի է հանվել հայ ճարտարապետ Սինանի կառուցած բաղնիքը

Թուրքիայում 2.5 մլն դոլարով վաճառքի է հանվել օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած՝ Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը համամը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler-ը:  

Թուրքիայի քաղաքացիներն ու հատկապես ստամբուլցիները բացասաբար են արձագանքել 437 տարվա հնությամբ և շատ հետաքրքիր ճարտարապետական լուծումներ ունեցող այս շինության վաճառքին և ընդգծել, որ այն պիտի վերականգնվի, ոչ թե վաճառվի, որովհետև «չի՛ կարելի վաճառել սեփական պատմությունը»:

Աղբյուրի փոխանցմամբ` հնամենի բաղնիքի ներսն ավերված է և այժմ ավտոտեխսպասարկման կենտրոնի է վերածվել: 

Նշենք, որ 1582 թվականին օսմանյան 12-րդ սուլթան Մուրադ 3-րդի մայրը՝ Աֆիֆե Նուրբանու սուլթանն է ճարտարապետ Սինանին պատվիրել համամի կառուցումը:

1947թ. համամն օգտագործվել որպես է փայտանյութի պահեստ, և այժմ էլ բաղնիքի որոշ մասեր աղբակույտերով են լցված: Եվ չնայած պատմական բաղնիքի տանիքը և պատերի մի մասն էլ քանդված են, այն այսօր էլ շարունակում է պահպանել երբեմնի շքեղ տեսքը:

Հիշեցնենք, որ ծագումով հայ Միմար Սինանը 16-րդ դարում եղել է օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը: Սինանն ահռելի ժառանգություն է թողել կայսրությանը, ինչը մեծ նշանակություն ունի ոչ միայն մահմեդական, այլև համաշխարհային մշակույթի համար: Նրա ճարտարապետական գործունեությունը տևել է 50 տարի՝ 1538-ից 1588 թվականներին: Միմար Սինանի անունով ու նրա թողած գործերով, հատկապես գեղեցկագույն մզկիթներով է սկիզբ առել մի շրջան, որ  կոչվում է Օսմանյան վերածնունդ, կամ՝ Մահմեդական ճարտարապետության դասական ժամանակաշրջան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում