ՄՄարի Կոստանյան

Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցը՝ BBC-ի մեկնաբանությամբ

Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցը՝ BBC-ի մեկնաբանությամբ

BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցի ծրագրին ու դրա կարևորությանը՝ նշելով, որ հայկական պատվիրակության կազմում եղել է նաև Լեռնային Ղարաբաղից ժամանած լրագրող: Ծառայությունն ընդգծում է, որ լրագրողական խմբերի ճանապարհորդությունները գաղտնի են պահվել և եղել են անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում: Հայաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցների ներկայացուցիչները բանավիճել են ղարաբաղյան թեմայի շուրջ, քննարկել ազգային խոհանոցն ու խաղաղության հասնելու ուղիներ փնտրել:  

BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ սա առաջին փոխայցն է 2001-ից ի վեր, և որ սա հազվադեպ նախաձեռնություն է ոչ թե պաշտոնատար անձանց, այլ երկու երկրների քաղաքացիների մակարդակով, որը կազմակերպել են Երևանն ու Բաքուն՝ առանց միջազգային ոչ առևտրային կազմակերպությունների մասնակցության:  

Լրագրողների փոխայցի համար պայմանավորվածությունը ձեռք են բերել երկու երկրների արտգործնախարարները, իսկ միջնորդությամբ հանդես է եկել ԵԱՀԿ-ն: BBC-ն հիշեցնում է, որ ադրբեջանցի լրագրողներն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց անվտանգությունն ապահովել է Արցախի ԱԳՆ-ն:

Այցելությունների մասին ԵԱՀԿ ամփոփիչ հայտարարության հրապարակումը, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարությունն արգելափակել է: Փաստաթղթի ճակատագրի մասին BBC-ի հարցին Ադրբեջանի արտգործնախարարությունը չի պատասխանել: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Mediamax-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի խոսքով՝ ճանապարհորդությունը միայն ամրապնդել է իր այն համոզմունքը, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում