ՀՀայկ Նավասարդյան

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին

Հունիսի 18-ին և 19-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ներկա էր ASOF 2026 #հայգիտականևմշակութայինընկերակցություն ամենամյա համաժողովին, որն անցկացվում էր Դիլիջանում՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:

 

«ASOF-ը շուրջ 400 հայ և օտարազգի առաջատար գիտնականների, արվեստագետների, ձեռնարկատերերի և մասնագետների միջազգային ցանց է, որը գիտության, կրթության, հետազոտությունների և մշակույթի միջոցով միտված է Հայաստանի պետականության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և ապագայի ձևավորմանը։

 

Համաժողովը այս տարի ևս միավորեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների՝ ստեղծելով գիտելիքի, համագործակցության և նոր գաղափարների փոխանակման եզակի հարթակ»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում