ԼԼիլիթ Ասատրյան

Գերմանիայից ՀՀ բանակին փոխանցված ձյունագնացները կիրառվելու են բարձրլեռնային պայմաններում՝ անձնակազմի և թեթև բեռների փոխադրման նպատակով

Գերմանիայից ՀՀ բանակին փոխանցված ձյունագնացները կիրառվելու են բարձրլեռնային պայմաններում՝ անձնակազմի և թեթև բեռների փոխադրման նպատակով

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԶՈՒ ԳՇ պետ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդա Բուշին: Այդ մասին ասվում է ՀՀ ՊՆ տեսանյութում:

Այցի շրջանակում Կլաուդիա Բուշը Գերմանիայի Դաշնային կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց՝ ՀՀ ԶՈՒ տեխնիկական միջոցների արդիականացման և կարողությունների զարգացման նպատակով:

Դեսպանը նշել է, որ Հայաստանն ու Գերմանիան կապված են սերտ հարաբերություներով: Նա մասնավորապես ընդգծել է, որ 2025 թվականից երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են գործընկերության ռազմավարական օրակարգով, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային կանցեր Ֆրիդրիխ Մերցը:

16 ձյունագնացները կիրառվելու են բարձրլեռնային պայմաններում՝ անձնակազմի և փոքրածավալ, թեթև բեռների փոխադրման նպատակով։

Գերմանիայից ժամանած փորձագետներրի աջակցությամբ ՀՀ ԶՈՒ անձնակազմն այս օրերին անցնում է ձյունագնացների շահագործման վերապատրաստում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում