ՄՄարի Կոստանյան

Թբիլիսիում բախումները շարունակվում են. կան ձերբակալվածներ ու տուժածներ

Թբիլիսիում բախումները շարունակվում են. կան ձերբակալվածներ ու տուժածներ

Թբիլիսիում ոստիկանական ուժերը լուսաբացին ջրաշիթեր կիրառելով՝ ցրել են  խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին: Այս պահին խորհրդարանի բոլոր մուտքերը հսկում են հատուկջոկատայինները: Այսօր նախանշված է խորհրդարանի լիագումար նիստ: Ընդդիմությունը հայտարարել է, որ արգելափակման ակցիան շարունակելու է: Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ ակցիան ցրելու ժամանակ վիրավորվել է 3, ձերբակալվել` 28 մասնակից:

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել էին այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին երկրի խորհրդարանը հավանության չարժանացրեց օրենքում ընտրական կարգի փոփոխությանը վերաբերող նախագիծը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում