ԳԳոհար Սիմոնյան

«Պեմբրոլիզումաբ»-ը քիմիաթերապիայից արդյունավետ է քաղցկեղի իմունոթերապիայի ընթացքում. BBC

«Պեմբրոլիզումաբ»-ը քիմիաթերապիայից արդյունավետ է քաղցկեղի իմունոթերապիայի ընթացքում. BBC

Գիտնականները հայտարարել են, որ քաղցկեղի իմունոթերապիայում օգտագործվող դեղամիջոցը կարող է փրկել հիվանդներին տանջալից քիմիաթերապիայից՝ թեթևացնելով նրանց վիճակն ու երկարացնելով կյանքը:

BBC-ի փոխանցմամբ՝ կլինիկական փորձարկումների ընթացքում պարզվել է, որ «Պեմբրոլիզումաբ» կոչվող դեղամիջոցը կանխում է գլխի և պարանոցի քաղցկեղի տարբեր տեսակների զարգացումը շուրջ երկու տարի և հինգ անգամ ավելի արդյունավետ է, քան՝ քիմիաթերապիան:

Որքան էլ տարօրինակ հնչի, քաղցկեղը դարձել է հարուստ երկրներում մահվան գլխավոր պատճառներից մեկը: BBC-ի պնդմամբ՝ Միացյալ Թագավորությունում վերջերս նկատվել է հատկապես գլխի և պարանոցի քաղցկեղի գրանցման շեշտակի աճ, և այս  նորությունը, թերևս, հիվանդներին շատ կուրախացնի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում