ԳԳոհար Սիմոնյան

Նոր ձերբակալություններ Սաուդյան Արաբիայում . Reuters

Նոր ձերբակալություններ Սաուդյան Արաբիայում . Reuters

Վերջին օրերին առնվազն ութ մտավորական և ձեռնարկատեր են ձերբակալվել Սաուդյան Արաբիայում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուրների, դրանց թվում՝ Լոնդոնում գործող ALQST իրավապաշտպան կազմակերպությանը:

Փոխանցվում է նաև, որ նրանց մեջ ընդդիմության ակտիվիստներ չկան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում ձերբակալվածների անձանց ու կատարվածի պատճառների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան մշտապես հերքում է քաղաքական ընդդիմախոսներին հալածելու վերաբերյալ իրեն հասցեագրվող մեղադրանքները: Այնուամենայնիվ, Թագավորությունում գործող օրենքների համաձայն, ընդդիմության ցանկացած գործողություն համարվում է այլակարծություն և  հետապնդվում է:

Քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնաճնշման ամենաաղմկալի օրինակը ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջին էր:

Նա սպանվել է 2018-ի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլի Սաուդյան հյուպատոսարանում, որտեղ գնացել էր ամուսնալուծության վկայական ստանալու համար: Թագավորությունը սկզբում հերքեց մեղադրանքները, բայց հետո խոստովանեց, որ կատարվածը սպանություն էր:

Արաբիան համարվում է ԱՄՆ մերձավոր դաշնակիցը, և այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը մի անգամ չէ իր գործողություններով ակնարկել, որ չի պատրաստվում հարաբերություններ փչացնել Սաուդների տան հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում