ՄՄարիամ Մխիթարյան

Փաշինյանի 10 մեջբերումը Հայաստանում իր վարչապետությունից առաջ և հետո

Փաշինյանի 10 մեջբերումը Հայաստանում իր վարչապետությունից առաջ և հետո

Ռուսական Коммерсантъ պարբերականը նախկին Խորհրդային Միության երկրների առաջնորդների մասին նոր նախագծի երկրորդ թողարկումը նվիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հրապարակվել է տասը մեջբերում Փաշինյանի մտքերից, հայացքներից, հուշերից Հայաստանում հեղափոխության, Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրի, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ, և դրա իրականացման համար ծախսվել է 200 հազար դոլար:

«Մենք ունեինք էլեկտրոնային դրամապանակ, և բոլոր երկրներից հայերը, ի դեպ, մեծ մասը Ռուսաստանից, մեզ փող նվիրեցին»,- պարբերականը մեջբերել է Նիկոլ Փաշինյանին:

Коммерсантъ-ը հրապարակել է նաև Փաշինյանի մտքերը, որոնք արվել են 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում «քառօրյա պատերազմից» հետո:

«Ղարաբաղում այն ​​քաղաքացիները, որոնց հետ ես խոսեցի, ունեին այսպիսի մոտեցում. այս փուլում ամեն ինչ պետք է արվի, որ Ադրբեջանը լուրջ վնաս կրի, մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ Ադրբեջանի իշխանությունները, Իլհամ Ալիևը, գոնե մեկ տարի չկարողանան դուրս գալ շոկային վիճակից»,- ասել էր Փաշինյանը՝ որպես պատգամավոր:

Որպես ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն ասել էր, որ անցած 20-25 տարվա ընթացքում «Ռուսաստանը հատիկ-հատիկ վերցրել է Հայաստանի ինքնիշխանությունը»:

Коммерсантъ-ը հրապարակել է Փաշինյանի հուշերը 1995-ին՝ հինգերորդ կուրսում քաղաքական պատճառներով իրեն Երևանի պետական ​​համալսարանից հեռացնելու, իր ընտանիքի համար պետական ​​ծախսերի, Ղարաբաղում որդու ծառայության, մեքենա վարելու և պետություն կառավարելու, սեռական գրագիտության, արտաքին տեսքի և փոխզիջումների մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում