ՄՄարիամ Մխիթարյան

Հյուսիսային Իռլանդիայում անկարգություններ են սկսվել սուդանցի փախստականի՝ դանակով հարձակումից հետո

Հյուսիսային Իռլանդիայում անկարգություններ են սկսվել սուդանցի փախստականի՝ դանակով հարձակումից հետո

Հյուսիսային Իռլանդիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բելֆասթում, բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել, որոնք ուղեկցվել են անկարգություններով: Ցուցարարների թիրախում են եղել ներգաղթյալները, ավելի հաճախ՝ սևամորթները, որոնց դեմ հայտարարություններ են հնչեցրել, հրկիզվել են շենքեր ու մեքենաներ, փակվել են ճանապարհներ:

Բողոքի պատճառը 30-ամյա սուդանցի փախստականի գործողությունն է: Խոհանոցային դանակով նա Բելֆասթում հարձակվել է մի տղամարդու վրա և լուրջ վնասվածքներ պատճառել նրան, նախքան անցորդները կարողացել են զսպել հարձակվողին ու պահել մինչև ոստիկանության ժամանումը։ Տուժածը ծանր վիճակում է, կորցրել է աչքը, վնասվածքներ ստացել դեմքին ու մեջքին։

Սուդանցին, որը մինչև 2028 թվականը Մեծ Բրիտանիայում բնակության թույլտվություն ունի, մեղադրվում է սպանության փորձի, հասարակական վայրում զենք կիրառելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար։

Տեղի իշխանությունը դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և միջադեպը չօգտագործել որպես անմեղ բնակիչներին ահաբեկելու պատրվակ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դատապարտել է ինչպես դանակով հարձակումը, այնպես էլ դրան հաջորդած անկարգությունները։

Միացյալ Թագավորության շրջանների համեմատ՝ Հյուսիսային Իռլանդիայում քիչ ներգաղթյալներ և էթնիկ փոքրամասնություններ կան: 2021 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության 97%-ից մի փոքր պակասը սպիտակամորթ էր։ 2011 թվականին այս ցուցանիշը գերազանցել է 98%-ը։ Բելֆասթը տարածաշրջանի ամենաբազմազգ քաղաքն է, բայց նույնիսկ այնտեղ բնակչության 90%-ից ավելին սպիտակամորթ է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում