ՄՄարիամ Մխիթարյան

Կիևը մտադիր է փոխել Սուրբ Ծննդյան օրը

Կիևը մտադիր է փոխել Սուրբ Ծննդյան օրը

Սուրբ Ծնունդը Ուկրաինայում պետք է նշվի ըստ Գրիգորյան օրացույցի` դեկտեմբերի 25-ին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու ղեկավարը, հայտնում է  УНИАН-ը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի եկեղեցին կարող է փոխել Հուլյան օրացույցը և հետաձգել Ծննդյան տոնի օրը, այնուամենայնիվ, նոր ամսաթվին լիարժեք անցնելու համար անհրաժեշտ է ուկրաինական հասարակության ցանկությունը:

Այժմ Ուկրաինայում կա Սուրբ Ծննդյան երկու օր պաշտոնական արձակուրդներով՝ դեկտեմբերի 25-ը և հունվարի 7-ը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում