ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են աջակցելու ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են աջակցելու ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներն աջակցել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կոչին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ: Այս մասին ասվել է Լոնդոնում պաշտպանության վերաբերյալ քննարկումներից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

Նրանք կարծում են, որ Կրեմլը չի ​​կարող անվերջ խուսափել բանակցություններից, և որ եվրոպական պետությունները պետք է մասնակցեն գործընթացին, եթե այն վերսկսվի: «Պատուհանը դանդաղ բացվում է՝ Ռուսաստանի հետ եվրոպական կողմի բանակցությունների համար»,- dpa-ն մեջբերում է Գերմանիայի կառավարական շրջանակների ներկայացուցիչների խոսքը:

Գործակալության տվյալներով՝ լոնդոնյան հանդիպումը պետք է օգնի եվրոպացի դաշնակիցներին նախապատրաստվել իրադարձությունների նման զարգացմանը:

Հինգշաբթի հրապարակված բաց նամակում Զելենսկին առաջարկել էր անձնական հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սակայն նա մերժել էր առաջարկը՝ ասելով, որ մինչև հնարավոր խաղաղ պայմանավորվածության համաձայնեցումը Զելենսկու հետ հանդիպելու «իմաստ չի տեսնում»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում