ԳԳոհար Սիմոնյան

Կանգնեցնել Թրամփին. միլիարդատեր Բլումբերգը սկսել է Թրամփի դեմ արշավը

Կանգնեցնել Թրամփին. միլիարդատեր Բլումբերգը սկսել է Թրամփի դեմ արշավը

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգն արդեն պաշտոնապես պայքարի մեջ մտավ նախընտրական արշավում: Նա համոզված է, որ մյուս թեկնածուներից ոչ ոք ի վիճակի չէ հաղթել Դոնալդ Թրամփին 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում:

Նոյեմբերի 9-ին 77-ամյա Բլումբերգը հայտ ներկայացրեց Ալաբամա նահանգում անցկացվող առաջնային ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու գրանցվելու համար, բայց մինչ օրս պարզ չէր՝ արդյո՞ք, նա իսկապես մտադիր է ակտիվորեն մասնակցել նախագահական մրցապայքարին:

Բլումբերգն արդեն նախընտրական տեսանյութ է պտտում այն մասին, թե ինչպես է զրոյից բիզնեսի կայսրություն կառուցել, ինչպես սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո մոխիրներից վեր հառնեց Նյու Յորքն իր քաղաքապետության տարիներին, ինչպես էր ինքը շրջակա միջավայրի համար պայքարում այն դեպքում, երբ այժմ Թրամփի վարչակազմն անտեսում է բնապահպանական խնդիրները:

Բլումբերգը շարունակել է Թրամփին սպառնալիք որակել ԱՄՆ-ի համար, իսկ այս տեսանյութում նաև նոր լոզունգ է մեջտեղ բերել՝ Հաղթել Թրամփին և վերականգնել Ամերիկան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում