ԳԳոհար Սիմոնյան

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է արել՝ ճանաչել Պաղեստինի պետությունը

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է արել՝ ճանաչել Պաղեստինի պետությունը

Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը Եվրամիությանը կոչ է արել՝ քննարկել Պաղեստինի միջազգային ճանաչման հնարավորությունը: Der Tagesspiegel-ի հետ զրույցում դիվանագետը նշել է, որ նման որոշումը «կհավասարակշռի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն արաբա-իսրայելական հակամարտության հարցում»:

«Պաղեստինցիներն էլ հայրենիքի ու պետության կարիք ունեն ճիշտ այնպես, ինչպես՝ իսրայելցիները»,- ասել է Ասելբորնը:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց Հորդանանի արևմտյան  ափին իսրայելական բնակավայրի կառուցմանը, իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ իրենք մտադիր են Իսրայելի ինքնիշխանությունը տարածել նաև Արևմտյան ափում: Օրերս էլ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ նախագահ Թրամփի վարչակազմը վերանայում է ԱՄՆ դիրքորոշումը Պաղեստինում իսրայելական բնակավայրերի օրինականության վերաբերյալ և իսրայելական կառուցապատումն այլևս միջազգային օրենսդրությանը հակասող չի ճանաչում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում