ԳԳոհար Սիմոնյան

Բախումներ սիրիական Ռաքքայի քրդերի և թուրքական բանակի միջև

Բախումներ սիրիական Ռաքքայի քրդերի և թուրքական բանակի միջև

Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը հայտարարել է, որ արդեն երկրորդ օրն է՝ սիրիական Ռաքքայում բախումներ են տեղի ունենում տեղի քրդերի և թուրքական բանակի միջև: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում Թուրքիայի բանակը փորձում է իր վերահսկողության տակ առնել  M4 միջազգային ճանապարհը:

Հաղորդման համաձայն՝ բախումների հետևանքով սպանվել են Թուրքիայի դաշնակից խմբերի 13 անդամներ և Սիրիայի ժողովրդավարական ուժերի 6 անդամներ, թուրքական բանակի զինվորները չեն տուժել:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակն ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիա-Թուրքիա սահմանը քուրդ աշխարհազորայինների ներկայությունից մաքրելու նպատակով գրոհել է Սիրիայի հյուսիսային շրջանների վրա:

Սիրիայի պաշտոնատարները բազմիցս հայտարարել են, որ պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը, իսկ միջազգային հանրությունն ամենախիստ կերպով է դատապարտել  Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում