ԳԳոհար Սիմոնյան

Իսրայելին քաղաքացիական պատերազմի վտանգ է սպառնում

Իսրայելին քաղաքացիական պատերազմի վտանգ է սպառնում

Իսրայելի «Կապույտ և սպիտակ» դաշինքի առաջնորդ Բենի Գանցը վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության պաշտոնատարներին կոչ է արել իր գլխավորած դաշինքի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորել, քանի որ Բենիամին Նեթանյահուի իշխանության  մեջ մնալը մեծացնում է քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգը:

Haaretz պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի դատական համակարգը մի քանի գործ է հարուցել վարչապետ Նեթանյահուի դեմ, որը մեղադրվում է կոռուպցիայի, խաբեության և  քաղաքացիների վստահության չարաշահման մեջ:

Հիշեցնենք, որ Իսրայելում 2019 թվականին երկու անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, և չի հաջողվել կառավարություն ձևավորել: Նախագահ Ռեուվեն Ռիվլինը Գանցին կառավարություն ձևավորելու մանդատ էր շնորհել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չէր կարողացել մեծամասնություն ձևավորել խորհրդարանում: 

Իսրայելում կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձը կրկին տապալվելուց հետո Ռիվլինը հինգշաբթի օրը Կնեսետին՝ խորհրդարանին էր կարգադրել վարչապետ ընտրել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում