ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել Պարսից ծոցում. DW

ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել Պարսից ծոցում. DW

Ապրիլի 8-ի հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի է ունեցել ամենամեծ ռազմական բախումներից մեկը։ Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել Պարսից ծոցի հարևան պետությունների՝ Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։ Թեհրանի խոսքով՝ թիրախները տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաներն էին, գրում է DW-ն։

Իր հերթին, ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցի Քեշմ կղզում գտնվող իրանական ռազմական օբյեկտին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (Centcom) հայտնել է, որ հաջողությամբ որսացել է մի քանի բալիստիկ հրթիռ և անօդաչու սարք, խոցել է տարածաշրջանային ջրերում օրինականորեն գտնվող քաղաքացիական նավերի ուղղությամբ արձակված երեք իրանական անօդաչու սարք և հերքել է Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային բազան հարվածելու մասին ԻՀՊԿ-ի պնդումները։

Ենթադրվում է, որ վերջին փոխադարձ հարձակումները պայմանավորված են հունիսի 2-ին Խարգ կղզու՝ Իրանի նավթի արտահանման կարևոր կենտրոնի մոտ իրականացված ԱՄՆ ռազմական գործողությամբ։ ԱՄՆ զինված ուժերը հարձակվել են չբեռնված լցանավի վրա, որը փորձել է մտնել իրանական նավահանգիստ՝ անտեսելով ԱՄՆ ռազմածովային շրջափակումը, նախազգուշացումները և շարքից դուրս է եկել հրթիռի հարվածից:

Իրանի ռազմական խոսնակը X սոցիալական ցանցում հաստատել է ԻՀՊԿ-ի պատասխան հարվածները՝ զգուշացնելով, որ Հորմուզի նեղուցի անվտանգության ցանկացած սպառնալիք «ծանր հետևանքներ» կունենա ԱՄՆ զինված ուժերի համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում