ՎՎարդան Հովսեփյան

ԱՄՆ պետքարտուղարությունը սոցիալական ցանցերին կոչ է արել արգելափակել Իրանի իշխանության օգտահաշիվները

ԱՄՆ պետքարտուղարությունը սոցիալական ցանցերին կոչ է արել արգելափակել Իրանի իշխանության օգտահաշիվները

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը Ֆեյսբուք, Ինսթագրամ և Թվիթեր ընկերություններին կոչ է արել արգելափակել Իրանի ղեկավարության օգտահաշիվները:

«Սա կեղծավոր ռեժիմ է։ Այդ երկրի ղեկավարն արգելափակում է համացանցը, սակայն կառավարությունը շարունակում է օգտագործել սոցիալական կայքերի բոլոր հաշիվները։ Սոցիալական ցանցերի ընկերություններին ուղղված մեր կոչերից մեկն է արգելափակել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և նախագահ Հասան Ռոուհանիի օգտահաշիվները, մինչև նրանք ժողովրդի համար համացանցը նորից հասանելի չդարձնեն»,- հայտարարել է Հուկը:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով ԱՄՆ պատժամիջոցները, նշել էր, թե Վաշինգտոնի համար համացանցի ազատությունը որևէ նշանակություն չունի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում