ՄՄարիամ Մխիթարյան

Ռումինիան Ռուսաստանի գլխավոր հյուպատոսին հայտարարել է անցանկալի անձ և փակում է հյուպատոսությունը

Ռումինիան Ռուսաստանի գլխավոր հյուպատոսին հայտարարել է անցանկալի անձ և փակում է հյուպատոսությունը

Ռումինիան փակում է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Կոնստանցում, իսկ գլխավոր հյուպատոսը հայտարարվել է անցանկալի անձ, այս մասին հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։

Պատճառը Գալացում բնակելի շենքի տանիքին անօդաչու թռչող սարքի հարվածն է, ինչի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, վիրավորվել է երկու մարդ՝ դեռահաս և կին։ Ռումինական կողմը անօդաչու սարքը համարում է ռուսական և միջադեպը որակում է «լուրջ և անպատասխանատու սրացում»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռումինիայի այդ քայլին: Նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել, որ ռուս դիվանագետների նկատմամբ խտրականության դրսևորումը կստանա արժանի պատասխան:

Ըստ ռուսական կողմի՝ այդ ամբողջ «աղմուկը» Արևմուտքին պետք է Ստարոբելսկի քոլեջին ուկրաինական անօդաչուի հարվածից ուշադրությունը շեղելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում