ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է Քուվեյթի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու համար

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է Քուվեյթի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու համար

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է Քուվեյթի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու համար: ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Քուվեյթի ուժերը հաջողությամբ որսացել են այն:

Վաշինգտոնը սա անվանել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում:

Ամերիկյան հրամանատարությունից նաև հայտնել են, որ մի քանի ժամ առաջ իրանական ուժերը հինգ հարվածային անօդաչու թռչող սարք են արձակել, որոնք, ԱՄՆ-ի գնահատմամբ, սպառնալիք էին ներկայացնում Հորմուզի նեղուցի շրջանում և դրա մոտակայքում: Բոլոր անօդաչու թռչող սարքերը որսացել են ամերիկյան ուժերը, իսկ Բանդար Աբբասի վերգետնյա կառավարման կետից վեցերորդ անօդաչու թռչող սարքի արձակումը կանխվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում