ՄՄարի Կոստանյան

Երկրային դրախտավայր Սեյշելյան կղզիներ՝ դժոխային ախտով

Երկրային դրախտավայր Սեյշելյան կղզիներ՝ դժոխային ախտով

Հնդկական օվկիանոսի՝ իր գեղեցիկ ծովախութերով ու սպիտակ ավազե ափերով հայտնի Սեյշելյան կղզիները տարեկան 360 հազար զբոսաշրջիկ է ընդունում: Սակայն, միանգամայն այլ պատկեր է երկրային դրախտավայրի մասնավոր ու շքեղ հատվածից դուրս: Սեյշելյան կղզիների փոքր բնակչությունը պայքարում է մեծ չափաբաժնով հերոինի համաճարակի դեմ: Դրախտավայրի ախտի մասին պատմում է  բրիտանական BBC-ն:

Կղզիների 94 հազար քաղաքացիներից 5-6 հազարը, ինչը կազմում է աշխատունակ բնակչության 10 տոկոսը, թմրամոլ է: Սա նշանակում է, որ այս ցավալի ցուցանիշով Սեյշելյան կղզիներն աշխարհում առաջին տեղում են: 

115 կղզիներից բաղկացած Սեյշելը բազմաթիվ սահմաններ ու անցուղիներ ունի, ինչը հեշտացնում է թմրամիջոցների ներթափանցումը երկիր և չափազանց բարդացնում մշտադիտարկումը:

Թմրամիջոցներին պատերազմ հայտարարելուց ավելի, որի համաձայն՝ քրեականացվում է երկրում մեծ չափաբաժիններով հերոինի օգտագործումը, Սեյշելյան կղզիների իշխանությունը նախընտրում է պայքարի այլ ձևերը: Երկրի կառավարությունն ընտրել է թմրամիջոցների դեմ պայքարի պորտուգալական ոճի քաղաքականությունը՝ թմրամիջոցից կախվախությունը որակելով քրոնիկ հիվանդություն, ինչը ենթակա է բուժման:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում