Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Առաջարկվում է կարգավորել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները

Առաջարկվում է կարգավորել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 25-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի տեղեկացմամբ՝ օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են որոշ խնդիրներ, որոնք կարիք ունեն կարգավորման: Մասնավորապես, հստակեցվել են ժամանակավոր օթևան տրամադրելու, խնամքի վերաբերյալ դրույթները, ավելացվել է «սոցիալական  սպասարկող» հասկացությունը, որի համար նվազագույն պահանջներ են սահմանվում, որպեսզի այդ աշխատողները ևս կարողանան հավաստագրվել:

Լուսինե Քոչարյանի խոսքով՝ հստակեցվել են նաև բնաիրային օգնությանը վերաբերղ դրույթները:

Որոշ դրույթներով հստակեցվում է նաև ընտանիքի անապահովության գնահատման կարգը և այլն:

Նոր համակարգի ամբողջական ներդրման ժամկետը սահմանվել է 2026 թվականի հուլիսի 1-ը:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում