ՏՏաթև Խաչատրյան

ՃՏՊ Երևանում․ մոտոցիկլետի վարորդը մահացել է, կան տուժածներ

ՃՏՊ Երևանում․ մոտոցիկլետի վարորդը մահացել է, կան տուժածներ

Մայիսի 22-ին՝ ժամը 02։13-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են մոտոցիկլետը և Lexus մակնիշի ավտոմեքենան․ մոտոցիկլետի վարորդը մահացել է, իսկ Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մոտոցիկլետի ուղևորը հոսպիտալացվել են։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում