ՄՄարիամ Մխիթարյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զգուշացումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զգուշացումը

Ամբողջ աշխարհում ժամանակակից դեռահասները շատ քիչ են շարժվում, հատկապես այս խնդիրն ունեն աղջիկները, որոնց միայն 15 տոկոսն է հասնում ամենօրյա ֆիզիկական ակտիվության պահանջվող մակարդակին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուսումնասիրության համաձայն, որը հրապարակվել է The Lancet մասնագիտացված գիտական ամսագրում, հինգ դեռահասից չորսը բավարար չեն շարժվում: 11-17 տարեկան դեռահասները վարում են նստակյաց ապրելակերպ, զգուշացնում է ԱՀԿ-ն:

Կազմակերպության տվյալները հիմնված են 146 երկրում 11-17 տարեկան 11,6 միլիոն ուսանողների հարցումների վրա, որոնք անցկացվել են 2001-2016 թվականների ընթացքում:

Ուսումնասիրության մեջ չեն նշվում դեռահասների այս պահվածքի հստակ պատճառները, սակայն, ըստ գիտնականների, ֆիզիկական ակտիվության նվազման կարող է հանգեցնել «էլեկտրոնային հեղափոխությունը»: Արդյունքում՝ նրանք հակված են լինել ոչ ակտիվ և ունեն նստակյաց կենսակերպ:

ԱՀԿ առաջարկության համաձայն՝ 5-17 տարեկան երեխաները և դեռահասները պետք է ֆիզիկապես ակտիվ լինեն օրվա ընթացքում առնվազն 60 րոպե: 18-64 տարեկան մեծահասակների համար բավական է շաբաթական գրեթե 150 րոպե ակտիվությունը կամ, որպես այլընտրանք, պետք է սպորտով զբաղվեն շաբաթական մոտ 75 րոպե:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում