ԷԷմմա Վարդանյան

Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնել ՄԻՊ ազգային համակարգը՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին

Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնել ՄԻՊ ազգային համակարգը՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին

Օմբուդսմենի հաստատությունների անկախության ամրապնդման վերաբերյալ բարձր մակարդակի քննարկմանը ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնելու մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Վենետիկի և Փարիզի սկզբունքներին, որոնք կարևոր հիմք են օմբուդսմենի հաստատությունների անկախության, հեղինակության և արդյունավետության ապահովման համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ 

 

Պատվիրակությունն ընդգծել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում՝ նշելով, որ հաստատությանը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից շնորհվել է ամենաբարձր՝ «A» դասի կարգավիճակ։

 

Անդրադարձ է կատարվել նաև հաստատության իրավական շրջանակի բարելավմանն ուղղված շարունակական բարեփոխումներին։ Նշվել է, որ 2025թ. Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունների ավելի քան 70%-ը պետական մարմինների կողմից ամբողջությամբ կամ մասնակիորեն իրականացվել է։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում