Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները մայիսի 15-18-ը բացահայտել են 305 հանցագործություն, որոնցից 16-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել են սպանության փորձի, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծնողական իրավունքներից հրաժարվելուն հարկադրելու, հետամտելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, դրանք ձևափոխելու կամ նորոգելու, հրազենի նույնականցման տարրերը կեղծելու, գրավառուին վնաս պատճառելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 4 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։








