ՄՄարիամ Մխիթարյան

Քաղաքագետների խորհուրդը ՌԴ իշխանություններին

Քաղաքագետների խորհուրդը ՌԴ իշխանություններին

Ռուսաստանի իշխանամետ քաղաքագետները խորհուրդ են տվել իշխանություններին լինել ավելի բարի և արգելքներով չնեղացնել ռուսաստանցիներին:

«Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամի փորձագետները վերլուծել են Ռուսաստանի իշխանությունների պահվածքը և եկել այն եզրահանգման, որ «չար» ուժի կերպարը «ներքին լարվածություն և անվստահություն» է առաջացնում հասարակության մեջ: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով քաղաքագետների «Լավ ուժի գաղափարը» զեկույցը:

Քաղաքագետները կարծիքով՝ իշխանությունները չափազանց ակտիվ են օգտագործում «մտրակի» մեթոդները՝ ուժի դրսևորում իրենց ներկայացուցիչների (ոստիկանության ծառայողների) պաշտպանության համար, սահմանափակումներ ԶԼՄ-ներում և ինտերնետում, որոնք վերաբերում են ոչ միայն քաղաքականությանը, այլև կրոնին և սեռին, քաղաքացիների կյանքի նկատմամբ անձնական հսկողության ուժեղացում (դեմքի ճանաչման համակարգ, վերահսկողություն ինտերնետում գործողությունների նկատմամբ), ավելացել է հարկային բեռը, խստացվել են պատիժները ոչ միայն պաշտոնյաների, այլև բժիշկների, ուսուցիչների, ծնողների նկատմամբ:

Հասարակությունն ու կառավարությունը, ըստ մասնագետների, արդեն գնում են հակառակ ուղղությամբ: Հասարակության մեր աճում է «բարու պահանջը», հեռուստադիտողները սկսում են հրաժարվել «ագրեսիվ» քաղաքական հաղորդումներ դիտելուց՝ նախընտրելով զվարճալի ծրագրերը:  

Քաղաքականության մեջ ուժի առկայությունը հանգեցնում է հասարակության մեջ անհանգստության և անորոշության ընդհանուր աճին:

Զեկույցի հեղինակները առաջարկում են «չափավորել» պատժամիջոցներն ու արգելքները, ինչպես նաև լրիվ հրաժարվել պատժի նոր միջոցներից, որոնք լրացուցիչ անհանգստություն են ստեղծում: Պաշտոնյաներին էլ խորհուրդ է տրվում պահպանել խիստ բարոյական սկզբունքները և վերլուծել քաղաքացիների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքները:

Այնուամենայնիվ, քաղաքագետ Ալեքսանդր Կինևը կարծում է, որ իշխանությունները չեն անսա այդ առաջարկություններին: «Մենք ականատես ենք լինում համատարած խստացման, բոլոր ազդանշանները խոսում են նոր բռնաճնշումների մասին»,- պարզաբանել է նա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում