ԼԼիլիթ Ասատրյան

Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր

Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային  փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականի Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի Festival international du film d'animation d'Annecy «Դասականներ» ծրագրում կցուցադրվի հայկական անիմացիոն 9 ֆիլմ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրում ընդգրկված ֆիլմերն են՝

  • Լյուդմիլա Սահակյանց՝ «Արձագանք», «Մկների ժողովը»
  • Գայանե Մարտիրոսյան՝ «Երջանիկ ավարտ»
  • Ստեփան Գալստյան՝ «Ձախորդ Փանոս», «Միջանցք»
  • Վալենտին Պոդպոմոգով՝ «Փարվանա»
  • Ռոբերտ Սահակյանց՝ «Կացինը», «Սեղմակոճակ»
  • Էլլա Ավագյան՝ «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել»

Այս ֆիլմերը կարևոր դեր ունեն հայկական անիմացիայի պատմության մեջ՝ ձևավորելով դրա ինքնատիպ լեզուն ու գեղարվեստական դիմագիծը։ Ֆիլմերի ընդգրկումը «Դասականներ» /Annecy Classics/ ծրագրում ևս մեկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու հայկական անիմացիայի դպրոցը, որն ունի հարուստ պատմություն և համարվում է լավագույն անիմացիոն դպրոցներից մեկն աշխարհում:

Ծրագիրը համատեղ իրականացվում է Հայաստանի կինոյի հիմնադրամի և «ՌեԱ» (ReAnimania Int. Animation Film & Comics Art Festival of Yerevan) փառատոնի կողմից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում