ԼԼուսինե Մուրադյան

Առողջական որոշակի վիճակի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ

Առողջական որոշակի վիճակի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ։

Մասնավորապես՝ որոշման որոշ սահմանումներ հնարավորություն չեն տալիս փորձաքննվողներին, երբ արձանագրվել են գործառույթների զգալի խանգարումներ, սակայն՝ ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակի վերականգնումից հետո, օժանդակող միջոցներով (հենակով, պրոթեզավորմամբ կամ որոշ պաթոլոգիաների դեպքում ՝սայլակով) վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը՝ կրկին դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայությանը: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում՝ որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում