ԳԳոհար Սարգսյան

Դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանի եղբորից՝ Ռուբեն Հովսեփյանից, հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ

Դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանի եղբորից՝ Ռուբեն Հովսեփյանից, հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 236 միլիոն 827 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում