ՎՎարդան Հովսեփյան

ՌԴ Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների տեղաշարժը վերահսկելու համաձայնագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների տեղաշարժը վերահսկելու համաձայնագիրը

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների տեղաշարժը վերահսկելու մասին համաձայնագիրը: Ապրանքների հսկման մասին համաձայնագիրը ստորագրվել էր այս տարվա մայիսին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարները: Համաձայնագիրը նախատեսում է այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք կբացառեն տարբեր միջոցների կիրառումը՝ ուղղված մաքսային և հարկային վճարումներից խուսափելուն, նաև ապրանքաշրջանառության օրինականության հաստատումը ԵԱՏՄ անդամ մի երկրից մյուսը տեղափոխելիս:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում